Երեկ գիշեր Կիևի Անկախության հրապարակ է ժամանել նախկին քաղբանտարկյալ, «ЮКОС»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին: Մայդանում նրան ուղեկցել է Ուկրաինայի նախկին ՆԳ նախարար Յուրի Լուցենկոն: Միխայիլ Խոդորկովսկին մարտի 10-ին դասախոսություն է ունենալու Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում` «Իրավունքներ և ազատություններ» թեմայով: Ավելի վաղ Խոդորկովսկին հայտարարել էր, որ ցանկացած պատասխանատու հասարակական ուժի հրավերի դեպքում պատրաստ է մեկնել Ուկրաինայի ցանկացած կետ` օգնելու համար կանխելու հակամարտության զարգացումը: